Լարսի անցակետը բեռնատարների համար երկկողմանի փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 09.30-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ – տեղ առկա է մերկասառույց:
Ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Հրազդանի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:
Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Ռուսաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա: