15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մոսկվայի բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացու սպանված են հայտնաբերել

Նոր Մոսկվայի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի` հրազենային վնասվածքներով, հայտնում է РИА «Новости»-ն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ սպանվածները 39 եւ 46-ամյա տղամարդիկ են: Life-ի տվյալներով` հանցագործը կրակել է մոտ տարածությունից, նա 7 կրակոց է արձակել: Մահացածները գործարարներ էին: Նշվում է նաեւ, որ տղամարդկանց դիերը հայտնաբերվել են սպանությունից […]

Որոշ ճանապարհահատվածներում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Կապան – Քաջարան ճանապարհահատվածում խիտ մառախուղ է: Արագածի տարածաշրջանում մառախուղը համեմատաբար թույլ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենը կալանավորվեց

22-ամյա երիտասարդին սպանելու մեջ մեղադրվող` «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: «ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու […]

Հակառակորդը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց: Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք […]

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք

Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-27-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: 28-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ […]

Իսկ եթե միմյանց հոշոտեք

«Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմյանց. որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»: Իսկ եթե միմյանց խածոտեք և հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք» (Գաղ. 5։13-15)։

Կմաքրի ձեր խղճմտանքը

«Իսկ Քրիստոս, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինված, ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով. որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել […]

Սխալ գիծ է տարվել. արդյունքը` հիասթափություն

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և հաշվի առնելով ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձությունները, իշխանությունից, ընդդիմությունից ունեցած հիասթափությունը հարց է առաջանում արդյոք հասարակությունը դեռ հետաքրքրված է մնում քաղաքականությամբ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ այո, քանի որ ինչքան ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, այնքան ժողովուրդը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Նրա խոսքով` քաղաքականությամբ չեն հետաքրքրվում այն հասարակություններում, որտեղ մարդիկ մտածում […]

Գուլպաները՝ կոշիկների վրայից․ նորաձեւության վերջին ճիչը /ֆոտո/

Նորաձեւությունը տեղում կանգ չի առնում, այն ամեն օր մի նոր բան է առաջարկում մեզ։ Ահա նորաձեւության վերջին ճիչը՝ Sockboots, այն է՝ գուլպաներ՝ կոշիկների վրայից։ Համացանցում ներկայացվում է, թե ինչպես կարելի է գուլպաների, կոշիկների ու մկրատի օգնությամբ օրիգինալ ու նորաձեւ բան ստանալ։

Հենց զգամ, որ ես օգուտ չեմ տալու՝ մի օր ավելի չեմ մնալու․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը հեռուստաընկերություններին   Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Առանց լիրիկական զեղումների, այս կառավարության պրագմատիզմին համահունչ միանգամից անցնենք հարցերին: Նշանակվելուց գրեթե անմիջապես հետո Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Հիմա ինչ-որ ժամանակ է անցել և կարողացել եք, հասցրել եք որոշակի ծանոթանալ ընդհանուր վիճակին: Կարո՞ղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ