28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանի ներդրումային «բումը». Առավոտ

Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե Ռուսաստանի ու թե հայաստանյան հայ գործւսրարների մոտ որոշում Է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հւսյաստանում։ Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այնուհանդերձ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել։

Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը միանշանակ պայմանավորեց Կարեն Կարապետյան անձի եւ վարվող տնտեսական քաղաքակւսնության հետ։ Հետաքրքրակւսն Է, որ այդ առնչությամբ առավել հաճախ նշվում Էր ճոտ 300 միլիոն դոլարի ուղղակի ներդրումների մասին։ Եվ շատերը նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսը չափազանցված էին համարում։

Սակայն այն, ինչի մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ այցելությւսն ընթացբում, առավել բան սենսացիոն բնույթ է կրում։ Պարզվեց, որ ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է ոչ ավել-ոչ պակաս՝ 2.4 միլիարդ դոլար։ Ընդ որում, հստակեցված են ֆինանսավորման աղբյուրները եւ ոլորտները, այսինքն՝ ինչպես ասում են, կա «կենդանի փող», եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել։

Հատկանշական է, որ արդեն այս տարի իրականացվելու է մոտ 850 միլիոն դոլարի ուղղակի ներդրում։ Համեմատության հաճար նշենք, որ 2016թ.-ին ներդրումների ծավալը, տարբեր գնահատականներով, չի գերազանցել 160-200 միլիոնի սահմանը։ Եթե այս հայտարարությունները մոտ են իրականությանը, ապա անկասկած տնտեսությունում կարելի է բեկում ակնկալել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ