05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Այս պահին ունեցած տեղեկատվության համաձայն` բեռնատարը սխալ վայրում կայանված չի եղել. փոխնախարար

Հոկտեմբերի 14-ին բախվել էր Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսին բախված բեռնատարը   կայանված է եղել ճանապարհից դուրս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: «Այս պահին ունեցած տեղեկատվության համաձայն` բեռնատարը սխալ վայրում  կայանված չի եղել»,- ասաց փոխնախարարը: Թե որն է եղել վթարի պատճառը, փոխնախարարը նշեց, որ պետք է […]

Կարեն Կարապետյանը Գարեգին Բ-ի հետ քննարկել է եկեղեցի-պետություն հարաբերությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարությունում հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ին եւ նրա հետ քննարկել եկեղեցի-պետություն հարաբերությունները: Կառավարությունից  հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար եւ նշել, որ մեծապես կարեւորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, […]

Հայտարարություն տվողը պետք է խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց. նախարարի պարզաբանումը (վիդեո)

«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում՝անզգուշություն»,-այսօր Ազգային ժողովում ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պարզվելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը. «Խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում»,-ասաց նա: […]

«Մենք ավելին ենք ակնկալում Կրիշտիանուից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լեհական «Լեգիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ մրցափուլի  հանդիպումից հետո անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Երկրպագուները միշտ սպասում են, որ Ռոնալդուն կդառնա հեթ-տրիկի հեղինակ, սակայն այսօր նա շատ պահեր ստեղծեց թիմակիցների համար: Մենք գոհ ենք մեր յուրաքանչյուր խաղացողի աշխատանքից: Դա ճիշտ է, որ երբեմն մենք ավելին ենք ակնկալում Կրիշտիանուից, […]

Սարի թաղի բնակիչները նախագահից պահանջում են

Սարի թաղի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 19–ին, բողոքի ակցիա են արել  Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պահանջել են  ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են հուլիսի 19–ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում։ Բողոքող քաղաքացիներին ընդունել է նախագահական նստավայրի նամակների բաժնի պետը եւ հորդորել նրանց սպասել մինչեւ հոկտեմբերի 21-ը, մինչեւ այդ գործով դատական նիստը կկայանա: Կալանավորվածների հարազատները հոկտեմբերի […]

Ռուսաստանը դիտավորյալ Հայաստանին հարվածի տակ չդրեց. Արման Նավասարդյան/վիդեո/

«Ռուսաստանը ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովն օգտագործեց ցուցադրելու համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու իր պատրաստակամությունը»,-այս մասին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում անցկացնելը ավելի շատ բացասականն  էր, քան դրականը: Բացասականն այն էր, որ Նազարբաեւը չժամանեց Երևան եւ  գլխավոր քարտուղար չընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը: Խոսելով […]

Հրապարակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համալրված տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել կառավարության ծրագիրը քննարկելու համար:

Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում […]

Լավ լուր Ազգային ժողովից

Իշխանության ու ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ համաձայնության գալուց հետո Ազգային ժողովը սկսեց նախագիծը քննարկել երկրորդ ընթերցմամբ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ 5 խմբակցությունները եկել են համաձայնության բոլոր կետերի վերաբերյալ: Փոփոխություններն այսօր կկատարվեն, իսկ վաղը՝ նախքան քվեարկությունը նախարարը խոստացավ պատգամավորներին ուղարկել ամբողջական նախագիծը, որպեսզի ևս մեկ անգամ ծանոթանան, ապա քվեարկեն: ԱԺ փոխնախագահ, […]

«Եթե այս գործելաոճը շարունակվի, ունենալու ենք ցավալի հետևանքներով վթարներ»

Հայաստանում տրանսպորտի ոլորտում իրազեկումը ոչ պատշաճ է. ոչ վերահսկողությունկա, ո՛չ էլ օրենսդրության կարգավորում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Ոչ  կանոնավոր ուղևորափոխադրումների դաշտը տարիներ շարունակ չի կարգավորվում: Ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք,  Տուլայի դեպքն էր, իսկ պետական կառույցներն էլի անպատասխան թողեցին բազմաթիվ հարցեր ու չէին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ