25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը չի ցանկանում կատարել պարտավորությունները

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։

Բանախոսը նշել է, որ բանակցություններից առաջ Ադրբեջանը պրովոկացիոն քայլերի է գնում, դա արդեն ձեռագիր է դարձել:

Նա նշել է, որ էական չէ՝ նախարարների հանդիպումը կկայանա, թե ոչ, կարեւոր է, թե այն ինչ կտա։

«Ադրբեջանը վերջերս ցույց է տալիս, որ ոչ մի կերպ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները չի ցանկանում կատարել, ինչը բանակցային գործընթաց կոչված տրամաբանությունից դուրս է»,-ասել է նա՝ նշելով, որ անհնար է բանակցային սեղանի շուրջ նստել, երբ մտածում ես, որ կրակում են, սպանում են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ