18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե ժողովրդին քցելու համար են

Նախկին Պ նախարար Սեյրան Օհանյանի՝ պաշտոնից ազատվելուց, ապա ընդդիմադիր կեցվածք ընդունելուց հետո մամուլում ու տարբեր ամբիոններում մի հարց քննարկվեց.  եթե Սեյրան Օհանյանը բարձրաձայնում է մեզանում, մեր քաղաքական դաշտում առկա խնդիրների մասին, ապա ինչո՞ւ նա այդ ամենը չէր անում դեռ այն ժամանակ, երբ պաշտոնավարում էր, մի՞թե այդ նույն թերություններն այն ժամանակ էլ չկային:
Անդրադառնալով այս հարցին՝   «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե ինչ-որ մեկն իշխանության մեջ  է, ապա նա այդ թիմի մեջ է, նա մասնակցում է թիմային աշխատանքների: Դա կանոն է, որ ցանկացած պաշտոնյա իմանում է: Նույնը պետք է ասել Սեյրան Օհանյանի պարագայում: Այսինքն՝ եթե այն ժամանակ էլ էր նա թերություններ տեսնում, այդ մասին ներսում կարող է ասել, բայց դրսում՝ ոչ: Իսկ այդ քաղաքական թիմից դուրս գալուս հետո՝ ինչ-ինչ պատճառնելորվ արդեն ազատ ես՝ կարծիքդ ատահայտեու համար. դա հայտնի բան է»:

Վերջինս նշեց՝  Էականն այն է, թե Օհանյանն ինչ արժեքներով է առաջնորդվելու:

«Օհանյանն արդեն իր ծրագրերն է ներկայացնում ու ժամանակի ընթացքում  պարզ է դառնալու, թե նրա ու իր թիմի նպատակներն ինչպիսին են: Եթե ժողովրդին քցելու համար են եկել, ժողովուրդն ատելու է իրենց: Ընթացքում կերևա, թե վերջիններս ինչի համար են պայքարի ելել», – նշեց Գիմիշյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ