15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 8-10 աստիճանով»

Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 8-10 աստիճանով: Այդ մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում: Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ […]

Հղի կինը ու երեք տղաները կարող են հայտնվել բաց երկնքի տակ․ամուսինը ելք չի տեսնում

«Նկուղում ենք ապրում ու ապագա զինվորներ մեծացնում, ով պետք ա մեզ գոնե մի քիչ օգնի։ Պետությունը ինչ ա մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեք տղաների հայր , անապահով Կամո Շահբազյանը։ Կամո Շահբազյանի կինը Մանուշ Շահբազյանը սպասում է չորրորդ երեխային, մինչդեռ նրանք սեփական տանիք չունեն և ապրում են հանրակացարանային նկուղում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ 34 ամյա […]

Ոչ մի համաձայնություն չի լինի`առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների. Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Նա հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չի լինի` «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների»,  գրում է Trend գործակալությունը։ Ուորլիքը նշել է, որ ստատուս-քվոն կայուն չէ, եւ անհրաժեշտ է աշխատել ավելի արդյունավետ` խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար: «Երկու երկրների երեխաներն […]

Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ, Աշտարակ-Էջմիածին, Աշտարակ-Թալին ավտոճանապարհներին՝ թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մենք ռեալ կվերցնենք Բաքուն »

«Այս գիշեր վերադարձանք Արցախից՝ հպարտության զգացումով։ Դիվերսիոն նեթափանցման փորձը Հայոց բանակի զինվորը հաջողությամբ հետ էր մղել։ Ադրբեջանցի զինվորների դիակները մեր համար հպարտանալու առիթ չեն։Մենք զինվոր ենք ու չենք ուրախանում հակառակորդի զինվորի մահով։ Մենք մեր երկիրն ենք պաշտպանում, ուր փռում ենք նրանց , ով ուզում է դառնա մեր հողում բռնատեր »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան […]

Սպասվում են տեղումներ

  Հանրապետության տարածքում`   Հոկտեմբերի 22-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, 22-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը: Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:   Երևանում՝   Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին սպասվում է անձրև:

Դուրս գալ «գործ տվողի» բարդույթից

Եթե երթուղային տաքսիի վարորդը ծխում է, դուք ունեք երկու տարբերակ՝ լռել կամ վարորդին նկատողություն անել: Եթե երկրորդն եք ընտրում, վարորդն ունի մի քանի տարբերակ՝ 1/ սուսուփուս հանգցնել ծխախոտը (քիչ հավանական է), 2/ կյանքից, բախտից, իշխանությունից, կարմիր գծերից եւ արագաչափերից բողոքելով՝ հանգցնել ծխախոտը եւ, վերջապես, 3/ ուղարկել ձեզ շատ հեռու: Այդ վերջին դեպքում դուք ունեք երկու […]

Հայաստանցի ուղեւորի պատճառով Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձել

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռում: «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ Կիեւի օդանավակայան` Ուկրաինայի Անվտանգության ծառայության պահանջով, հայտնում է TUT.BY-ն։ «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 15։36-ին Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա […]

Ազգովի կխնդրեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ականները ծրագրում են ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» ակցիա կազմակերպել, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն: Երեկ մեզ հայտնի դարձավ, թե ԲՀԿ-ականները երբ են ծրագրում իրենց «ազգովի խնդրելու» ակցիան: Նախատեսվում է, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ եկող երկուշաբթի՝ ժամը 13։00-ին, երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ […]

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչեւ 200 հազար դոլարի: Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»: Վարչապետի խորհրդական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ