Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում […]