11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Առյուծի բաժինը /տեսանյութ/

Ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն  ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած  հարցումների՝ կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը: 35,5 տոկոսը   իր քվեն կտա «Ծառուկյան» դաշինքին, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայներ: 

Այսօր այս մասին «հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Բանախոսը շեշտեց՝ Երևանում և մարզերում տարբեր են նախընտրելի ուժերն ու թեկնածուները։ Երևանում, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հետ մեծ հույսեր չեն կապում, քանի որ, ըստ Ադիբեկյանի, Երևանում խաղողագործությամբ չեն զբաղվում։

«Կարեն Կարապետյանն այսօր ամենազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է, նրա ռեյտինգը հարցումների երեք ցուցանիշներով կազմում է մոտ 60 նիշ, Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ։ Բնակչության մեծ մասն իրենց հետ մեծ հույսեր է կապում», –  նշեց  Ահարոն Ադիբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ