«Լորենց Առուշանյանը ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին: «Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ […]




































