26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը` «Նարեկացի» արվեստի միությունում

“System of a Down” հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հյուրընկալվել էին «Նարեկացի» արվեստի մություն՝ «Նարեկացի» նվագախմբին լսելու և տեսնելու համար:

Երիտասարդ երաժիշտները Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և արդյունք դարձել, որ ռոք երաժիշտը այցելելով Հայաստան չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր լսելու նրանց:
Փոխադարձ ոգևորվածությամբ անցավ հանդիպումը, որի ընթացքում նվագախումբը նվագեց ժողովրդական «Նոր Ուզունդարա»` Արտեմ Խաչատուրի մշակմամբ, և Արամ Խաչատրյանի «Լեռնցիների պար»-ը:

100a7a47-ac1e-4c87-bfdc-1caacf0682be 5a87138d-8bf8-4074-a5fe-051543c6fedd 9277995c-0508-4e3b-afa3-16cac6565c16 11705e37-a549-4c34-ac84-a70aaf9b116d d19c48b1-d014-49c0-a474-97f11c93eb34

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ