29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Օդի մեջ կզգացվի գարնան շունչը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով: «Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած […]

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում (մեկը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում) բացվել են ընտրական տեղամասերը: Նշենք, որ անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական […]

Թալիշցիներն ընտրելու հնարավորություն ունեն

Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը երախտագիտություն հայտնեց նրանց՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար։ Ըստ Ս. Արզումանյանի՝ դիտորդներից և լրագրողներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են […]

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե  և կարևորում ու […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններր ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20մ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զարուհի Փոստանջյանը հեռանում է

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով: «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու […]

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին: Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, […]

Տղամարդը բարձրացել է սարն ու մահացել

Փետրվարի 19-ին, ժամը 15:35-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արարատի մարզի Գոռավան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող (դեպի Ուրցաձոր) սարը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Չայբախան» կոչվող հատվածից հայտնաբերվել է 1960 թ. ծնված Ա. Պ.-ի դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ