28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության համար Իրանին մեղադրելուց հետո 2 երկրների միջև սկսված լարվածությունը նոր դրսևորումներ է ստանոմ: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` նախօրեին Թեհրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն և խիստ զգուշացում ստացել այս անգամ արդեն արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարության կապակցությամբ: Իրանի արտգործնախարարության […]

Օսկանյանի որդին մեղադրանքը չի ընդունում. մանրամասներ

«Կատարվածը մեկնաբանում եմ կիսադրական , քանի որ մարդը ազատության մեջ է: Նա մեղադրանքի հետ համաձայն չէ, չի ընդունում: Ես համոզված եմ, որ գործի քննությունը եթե շարունակի ընթանալ օբյեկտիվ և բազմակողմանի եղանակով, ապա որոշ ժամանակ անց այս քրեական գործը կկարճվի հանցակազմի բացակայության պատճառով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վարդան […]

Միակը, որ բժշկի կեցվածքով դառն անալգին է առաջարկում, ՀԱԿ-ն է. Ա. Մանուկյան (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի խոսքով՝ քաղաքական գործիչներ ամեն կերպ աշխատում են մտնել խորհրդարան: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց՝ դա ամենավատ բանն է: Պատգամավորը հավելեց՝ անորակ, անգրագիտության խորհրդարան տանելու շքերթն ավելի է շատացել: «Վատ է նաև, որ այս փուլում գաղափարական հայտեր չեղան, ոչ մի կուսակցություն չի ասում, որ ինքը ժողովրդավարություն, լիբերալիզմ է կառուցելու, բոլոր քաղաքական ուժերն ասում են, թե […]

Կալանավորի փախուստի գործն ուղարկվել է ՀՔԾ

Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այսպես, 2017թ.-ի փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, գողության և գողության փորձի մեջ մեղադրվող Սուրեն Գ.-ն Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և […]

«Հիմա սարքել եք հայոց հարց». ինչ էր ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Սեյրան Օհանյանից (տեսանյութ)

«90-ականներից սկսած ամեն ընտրության ժամանակ իշխանություններն ասել են, որ չեն օգտագործելու ռեսուրսը, թող ասեն էլի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հավատում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանական ռեսուրսներ, զինվորականների ձայներ և այլն չեն օգտագործվելու ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է կաշառք բաժանելու վերաբերյալ լուրերին, ապա […]

Փետրվարի 22-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 22-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան դաշինք»-ի առաջադրված թեկնածու Արարատ Զուրաբյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական գործընթացներ. դաշինքներ. կուսակցություններ. ներքաղաքական զարգացումներ:

Նրանք հավատի նահատակներ են

Ամեն տարի մեծ Պահքին նախորդող երեքշաբթի օրը (այս տարի այսօր` փետրարի 21-ին) Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդեանց քահանաների տոնը: Ոգեկոչում են այն հայ հոգեւորականների հիշատակը , ովքեր 451 թ. Վարդանանց Ճակատամարտից հետո Հազկերտ թագավորի հրամանով տարվում են Պարսկաստան եւ բանտարկվում: Պատճառը հատկապես քրիստոնեական հավատն էր: «Վասն հաւատի եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտում այս […]

Ես իրեն չէի դասի քաղաքական դասական շրջանում. Մարտիրոսյանը՝ Սեյրան Օհանյանից (տեսանյութ)

«Առանձնապես այդ հարցը չի քննարկվել, որովհետև եթե տիկին Փոստանջյանը լիներ, ինքը շատ հանգիստ կարող էր հավակնել առաջինը լինելու, բայց ինքն ի սկզբանե մերժում էր ամեն ինչ, դրա համար Սեյրան Օհանյանի անձը քննարկելը ճիշտ չէ այն առումով, որ որևէ մեկը եթե ցանկանար առաջինը լինել, այդ անունը քննարկված կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան […]

Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 8-10 մ: ՀՀ միջպետական և  հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Ժառանգությունից»` Փոստանջյանին` բարով գնաս (տեսանյութ )

«Խորին հարգանքով եմ վերաբերվում իր այդ քայլին, որովհետև մեր կյանքի լավագույն տարիների մի ամբողջ տասնյակ իրար հետ ենք անցկացրել պայքարի շրջանակներում, ու իր դուրս գալը ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ, որ մենք մեր սկզբունքներից, ծրագրերից, գաղափարախոսությունից հեռացել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով կուսակցությունը լքելու Զարուհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ