25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արժևորում ենք հայ կնոջը նաև որպես հայրենիքի նվիրյալ զինվորի

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛  մայրեր, քույրեր.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների  միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ  երկրապահների և  անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝  Մայրության, գեղեցկության և սիրո  տոնի առթիվ,  ցանկանում  առողջություն և երջանկություն:
Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու:
Երկրապահներս գնահատում և  արժևորում ենք  հայ  կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության,  ընտանիքի  ամրության,  այլև պետության կայացման ու  հզորացման  գործում: Արժևորում ենք հայ կնոջը նաև որպես հայրենիքի նվիրյալ զինվորի, առաջամարտիկի, ռազմական գործչի:
Եռասերունդ  երկրապահներիս  համար մայրը,  կինը,  քույրը  մշտապես  մեծարանքի են արժանի, դրա համար  էլ Մայրության  և  գեղեցկության տոնը  համարվում է  երկրապահներիս  ամենասիրելի տոներից  մեկը:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ  հղում  մեզ պարտադրված  պատերազմում զոհված  հերոս մարտիկների  հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Շնորհավորելով` խոնարհվում եմ հայ ազգին Սպարապետ պարգևած Գրետա մայրիկի առաջ: Դուք, հարգարժա´ն կանայք, մայրեր, քույրեր,  Արցախյան  պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ  ապացուցեցիք, որ հայ  կինը  երկրապահ է  և  անում է  ամեն  ինչ հայրենիքի ու հայ մարդու  արժանապատվությունը բարձր  պահելու  համար: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ ապրիլյան պատերազմում նահատակված, թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս զոհված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թանկագիննե´րս, խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Զեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում, նրանց օրինակով են դաստիարակվելու պատանի, երիտասարդ երկրապահները:
Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս  մայրերին, կանանց, ովքեր  պատերազմի տարիներին դարձան հայրենիքի  պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի  հենարան: 
Շնորհավորում ենք  նաև բոլոր այն  մայրերին ու  կանանց,  ում որդիներն ու  ամուսիններն այսօր  հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում  պաշտպանում են պետական  սահմանն ու մեր ժողովրդի  անդորրը: Շնորհավորանքներս զինծառայող կանանց, բոլոր ծառայություններում գտնվող կանանց: Հայ կինը դարեր շարունակ ապացուցել է, որ պատրաստ է ամուսնու, որդու, հոր կողքին, զենքը ձեռքին, կանգնել թշնամու առաջ: Մեր պետությունը, թերեւս, առաջիկայում կմտածի նաեւ կամավորության սկզբունքով կանանց զինվորական կազմավորումներ ստեղծելու մասին:
Շնորհավորանքներ ենք  հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց  զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային  բանակի  լավ զինվոր:  
Առանձնահատուկ  շնորհավորում եմ  հատկապես Ձեզ՝  «Պատանի երկրապահ» կառույցի սան  հայուհիներ,  մենք  հպարտանում ենք  ձեզանով:
Մեր երկրապահական ողջույնները նաև գործընկեր կառույցների կին աշխատակիցներին և աշխատակիցների կանանց:
Եվս  մեկ անգամ  Մայրության, գեղեցկության և սիրո  տոնի առթիվ իմ և եռասերունդ  Երկրապահի անունից  շնորհավորում եմ հայոց  բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան  երջանկություն: Խոստանում ենք ձեզ, թանկագին մայրեր, որ բարձր կպահենք ձեր պատիվը:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար                                        Մանվել Գրիգորյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ