25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուբենիկ ջան, չկորցնես քեզ …

Ճշմարտությունը, որը դու փնտրում ես, նյութական չէ, որը կարելի լինի բռնել, շոշափել: Ճշմարտությունն ինքն իրեն կծնվի քո գլխում միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ հանգիստ պրպտես, աշխատես, ուսումնասիրես հիմնավորապես այն առարկաները, որոնք դասավանդում են: Եվ չես վազվզի այս ու այն կողմ՝ դիմելով սրան նրան, և ճշմարտությունից սարքել մի բան, որը չես կարող բռնել ձեռքերով, արդյունքում տարիներ կկորցնես կիսացնոր խելագարի պես:

Ուստի, նախ և առաջ անցիր գործի և պատրաստվիր քննության այն առարկաներից, որոնք անհրաժեշտ են հանձնել` երրորդ կուրս փոխադրվելու համար և նրանց տված ծրագրով… Գործիդ եղիր, զբաղվիր որոշակի գործով, եղիր ամուր և հաստատ` նպատակներիդ հասնելու համար: Առավել ևս, դու ունես բավական ժամանակ, որպեսզի հանգիստ, հիմնավորապես պատրաստվես քննություններին: Ազատ ժամանակդ կարող ես ուսումնասիրել նշանակալից դասական աշխատությունները:

Անհրաժեշտ է միայն, որ գլուխդ չկորցնես, ուշադիր լինես քո գործում, դես ու դեն չընկնես, չցրվես, չշեղվես ճանապարհիցդ: Անիմաստ մի կորցրու ժամանակդ թերթեր կարդալով, ժողովներ այցելելով, դատարկ խոսակցություններով, ընկերների հետևից ընկնելով: Ընկերների խոսքով դես ու դեն ընկնելով`մարդս ո՛չ կզարգանա, ո՛չ գիտելիք ձեռք կբերի, ո՛չ մարդ կդառնա և ո՛չ էլ ամուր ոտքի կկանգնի: Այս բոլորը լավ է, եթե չափ ու սահմանն իմանաս: Նախ և առաջ մարդ պետք է զբաղվի վստահելի, լուրջ գործով, և ուշադրությունն ու մտքերը կենտրոնացնի իր գործի վրա: Քո ամբողջ ժամանակը պետք է լինի կանոնավորված ,որ չկորցնես ոչ մի րոպե, աշխատես արդյունավետ, այսպիսով կատարես քո սրբազան պարտքը: Եվ դրանից հետո միայն կարելի է հանգստանալ, հանդիպել ընկերներին, բարեկամներին, զրուցել և ժամանակ անցկացնել, կարդալ թերթեր և ստանալ այլ հաճույքներ:

Դրա հետ մեկտեղ քո յուրաքանչյուր քայլ պետք է թելադրված լինի պարտքի զգացումով, պարտքի զգացում քո առջև, ինչպես նաև քո մոտիկների, շրջապատող հասարակության և ընկերների: Այլ կերպ չի կարելի մարդ դառնալ և լինել օգտակար քեզ և հասարակությանը: Կարծում եմ, այսքանը բավական է, որ դու հասկանաս և մտածես մնացածի մասին ու չշեղվես ճանապարհից, չկորցնես քեզ…

Քո հայր Ա. Օրբելի:
Թիֆլիս, 26 հոկտեմբերի, 1899թ.:

Աբգար Օրբելու նամակը որդուն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ