20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պրոբլեմը Բաքվում է. Շարմազանով (տեսանյութ)

«Քանի դեռ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի համագործակցությունը մերժում են Ադրբեջանի կողմից, մեծ հույս տածել, որ կունենանք լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում, պետք չէ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններին, թե այսօր էլ սահմանում լարվածություն կա՝ ապրիլյան պատերազմից մեկ տարի անց։ «Մենք շատ դրական ենք վերաբերում խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ խնդրի կարգավորմանը, պրոբլեմը ոչ Ստեփանակերտում է, ոչ Երևանում է, ոչ Մոսկվայում, ոչ Փարիզում, ոչ էլ Վաշինգտոնում է, պրոբլեմը Բաքվում է, և ես հույսով եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որպեսզի այս խնդիրը լուծվի ոչ թե պատերազմական կամ ուժի սպառնալիքի միջոցով, այլ բացառապես խաղաղ կարգավորմամբ»,-նշեց Է . Շարմազանովը։

Նրա խոսքով՝ սակայն, քանի դեռ ունենք հակառակորդ, որը օր մի քանի անգամ պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է խնդրի ռազմական լուծման մասին, հայկական կողմը պետք է ուժեղացնի դիվանագիտական աշխատանքները, մյուս կողմից՝ ուժեղացնի անվտանգության համակարգը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ