28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Ժառանգությունից»` Փոստանջյանին` բարով գնաս (տեսանյութ )

«Խորին հարգանքով եմ վերաբերվում իր այդ քայլին, որովհետև մեր կյանքի լավագույն տարիների մի ամբողջ տասնյակ իրար հետ ենք անցկացրել պայքարի շրջանակներում, ու իր դուրս գալը ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ, որ մենք մեր սկզբունքներից, ծրագրերից, գաղափարախոսությունից հեռացել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով կուսակցությունը լքելու Զարուհի […]

Անդրադարձել են նախագահի՝ Բրյուսել կատարելիք այցին

Փետրվարի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ։ Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձան առաջիկայում ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, […]

«Մարտահրավեր է, վտանգ է» (տեսանյութ)

«Նայելով ՀՀԿ-ի ցուցակին՝ կարելի է հասկանալ՝ առաջին տասնյակում   ավելի երիտասարդ սերունդն է ընդգրկված: Կան նաև այնպիսիք, որ բոլորովին վերջերս են մտել կուսակցություն: Բայց առաջին դեմքի՝ Վիգեն Սարգսյանի  հետ կապված՝ պետք է հասկանանք՝ ցանկացած պահի՝ Ադրբեջանը կարող  է սկսել ռազմական գործողություններ, ուստի  պաշտպանություն նախարարին առաջին տեղում դնելը մարտահրավեր է, վտանգ է», – «Հենարան» ակումբում` պատասխանելով […]

Ահազանգ

Հաղորդագրություն Հաղորդում ենք, որ Սասնա Ծուռ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նրան է այցելել փաստաբանը և այս պահին գտնվում է այնտեղ: Տեղեկացնենք նաև, որ Արթուր Սողմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ, և բազմաթիվ դիմումները անարձագանք են մնացել ՔԿՀ-ի ղեկավարության կողմից: Նա չի ստացել պատշաճ բուժօգնություն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալուն պես Արթուր Սողոմոնյանի առողջական […]

Լավատեսական լուրեր օդերեւութաբաններից

Հանրապետության տարածքում` Փետրվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ն էապես չի փոխվի, 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն Երևան քաղաքի […]

Բասկերի երկրի ներկայացուցիչները հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում

  Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային, Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային:   Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է […]

Շատ պարզ, հասարակ

Henaran.am-ը Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչ ձևով է տանելու ընտրապայքարը` հաշվի առնելով, թե ինչ մրցակիցներ ունի: «Շատ պարզ, շատ հասարակ»,-եղավ նրա պատասխանը: Նա հավելեց, որ Սեյրան Սարոյանն իր ընկերն է, մյուսներն էլ թիմակիցներն են, և նրանց դեմ պայքար չի տանելու:

Երկու օր անց նա ինքնաթիռի վթարից մահացավ … 29 տարեկան էր

«Աստվածաշունչ ունե՞ս»,- հարցրեցին մի երիտասարդի: Վերջինս գրպանից թղթադրամների մի կապոց հանեց` ասելով. «Այս է իմ հույսի հիմքը»: -Քո դրամը չի կարող քեզ փրկել, միայն Հիսուս կարող է հավիտենական փրկություն տալ և`ձրի: Իսկ եթե մերժես, մեղքերովդ մեռնելու ես և արժանանալու ես հավիտենական դատապարտության: -Ես մահից չեմ վախենում: Երկու անգամ արդեն նայել եմ մահվան աչքերի մեջ` ինքնաթիռի […]

«Արցախի խնդրի արդար եւ հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է». Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական գործընթացների զարգացումն Արցախում: Պարոն Շարմազանովը նշել է. «Արցախի խնդրի արդար եւ հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է: Դուք ապացուցել եք, որ անշեղորեն ընթանում եք անկախ եւ ազատ երկիր կառուցելու ճանապարհով, իսկ ցանկացած համապետական հանրաքվե եւ […]

Լուրջ փորձություն

Ստամբուլում (Կոնստանդնուպոլսում) այս տարվա փետրվարի 16-ին, ինչպես արդեն հայտնի է, թե՛ համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, թե՛ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, թե՛ պատրիարքարանի Հոգևոր խորհրդի (կրոնական ժողովի) արդեն նախկին նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ստորագրությամբ մի արձանագրություն ծնվեց, տեղեկացնում է Նոյան տապան գործակալությունը:  Վերոնշյալ արձանագրությունը բաղկացած է 5 կետից, որոնցից երկուսը, հասարակական գործիչ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ