Ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ միայն մեկ հարց է քննարկվել՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության հարցը: «ՀՀԿ-ը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով որոշել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը»,-հայտարարեց նա: Ցուցակը բաղկացած է 100 հոգուց, երկրորդ հորիզոնականում է լինելու Սմբատ Լպուտյանը, իսկ երրրոդում՝ Հովիկ Մուսայելյանը:
«Քաղաքապետ Մարգարյանի գկխավորությամբ այս տարիների ընթացքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ այդպես էլ կշարունակվեն բարեփոխումները»,-նկատեց նա:
ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ՝ ցուցակում կան նոր դեմքեր մշակույթի, սպրոտի, գիտության ոլորտից, գործող ավագանիների մեծ մասն էլ է ընդգրկված:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նիստին մասնակցած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ է կողմ եղել այս որոշմանը, նա պատասխանեց. «ՀՀԿ Գործադիր մարմինը միաձայն է կողմ քվեարկել, Գագիկ Բեգլարյանը ևս կողմ է քվեարկել, մենք բոլորս բարձր տրամադրությամբ, միասնական պատրաստ ենք գնալ բարեփոխումների, իսկ Երևանի ընտրությունները կլինեն այդ բարեփոխումների մի լուրջ մասնիկը»: