26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոչինչ չէր կարող անել…

«Քաղաքականության մեջ այնքան խաղեր եմ տեսել… բայց Հոբիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը ու մյուս իրադարձությունները, կարծում եմ, քաղաքական խաղ չէ», – Henaran.am-ի հեր զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ընդգծելով՝  բնական զարգացումներ կան, որոնց դեմ Հովիկ Աբրահամյանը ոչինչ չէր  կարող անել «Առաջին հերթին, այս պարագայում, պետք է նշել Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու փաստի մասին: […]

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝   ընկերության  վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  

Պատերա՞զմ

«Արցախյան պատերազմի վերսկսում չկա, քանի որ պատերազմը երբեք չի էլ ավարտվել : Իմ տեղեկություններով՝ լարվածություն կա մասնավորապես Թալիշի շրջանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԻՄ նախագահության անդամ, միջկազմակերպչական հարցերի պատասխանատու, գրասենյակի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Գագիկ Սարուխանյանը համախմբման կոչ է անում, քանի որ մարտ ամսին չի բացառում իրավիճակի սրումը սահմանին: Մանրամասները՝ տեսանյութում:  

Որտեղ էին, ուր հասան

2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների հիմնական խաղացողներից էին «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Henaran.am-ը Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե ինչ այս քաղաքական ուժերն ինչ ունեին և ինչ ունեն հիմա՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:   « «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը մտավ խորհրդարան, հետո ցույց տվեց, որ այդ դաշինքից ոչինչ չի մնացել, դե ֆակտո […]

Ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրիչ գործողությունների. ԼՂՀ ՊԲ

Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո,  շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել […]

Գեներալով ճամփու դրեց. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը երեկ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում է շնորհել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանին՝«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փեսային։ Ինչպես պնդում են օրաթերթի ադբյուրները, Սանամյանն այս կոչումը ստանալուց հետո պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Բանն այն Է, որ ՀՀ ԸՕ 82 հոդվածի համաձայն՝ հարկային եւ մաքսային մարմիններում ծառայողները […]

Լապշինին արտահանձնեցին․ նա արդեն Բաքվում է /ֆոտո/

Նախօրեին ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսն արտահանձնել է Բաքու։ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան, գրում է РИА Новости-ն։ Լապշինը Մինսկից Բաքու է տեղափոխվել հատուկ չվերթով` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ կերպ չի մեկնաբանել իր արտահանձնումը։ Հիշեցնենք, որ […]

Հովիկ Աբրահամյանի վերջին հույսը. Հրապարակ

Ուիքենդին՝ շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել՝ Վայոց Ձորի կողմերը։ Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»։ Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն ել անտրամադիր են եղել։ Թերթի տեղեկություններով՝ Հ. Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի […]

Չհաջողվեց. Ժամանակ

«Ազատամարտիկների դաշինքը» այսօր հրավիրել է հերթական խորհրդի նիստը։ Ինչպես հայտնի է, այս դաշինքը վերջին շրջանում ստանձնել է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման միջնորդական առաքելությւսն դերը։ Հետեւելով հրապարակումներին եւ հասկանալով, որ ընդդիմադիր «Ելք» շարժումը չի միավորվի օհանյանական եւ «Ծառուկյան» դաշինքների հետ, ազատամարտիկներն ուզում են միավորել գոնե վերջին երկուսը։ Թերթին հսւսած տեղեկություններով, սակայն, երկու դաշինքների միավորումն այդպես էլ […]

Զարուհի Փոստանջյանը տեղավորվեց . Ժամանակ

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասկցելու որոշմանը դեմ Zարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ գտնի «Ելք» դաշինքում։ Թերթին հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք», դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել։ Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել։ Ինչ վերաբերում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ