27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դղյակների փոխարեն (տեսանյութ)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչպիսի տեսակետ ունի հասարակությունը նորընտիր խորհրդարան վերաբերյալ: Ըստ սոցիոլոգի հասարակությունն էլ է արդեն գիտակցում, որ երկիրն անցել է խորհրդարանական համակարգի, այսինքն` կարևորագույն որոշումները կայանալու են հենց այս մարմնում: «Նա արդեն ձևավորում է գործադիր իշխանություն, և նրա դերակատարությունը, պատասխանատվությունն ապագա կառավարության գործունեության մի մասում ինքն է կրելու: Եթե ամեն ինչ վատ գնա, ուրեմն դու վատ վարչապետ, վատ նախագահ ես նշանակել, ուրեմն մեղավորը դու ես:

Այս առումով խորհրդարանի նոր պատգամավորները պիտի ավելի պատասխանատվությամբ մոտենան իրենց առաքելությանը»,-կարծում է նա:

Վերջինս ընդգծեց, որ որոշումները պետք է լինեն հեռանկարային, քանի որ Հայաստանի ապագայի հիմքերն այսօր են դրվում: «Կարևորը` մենք պետք է այս փակուղուց դուրս գանք, մենք պետք է ստեղծենք ներդրումային այնպիսի միջավայր, որ կարողանան գալ, մեզ մոտ ներդրումներ անել, որ մենք էլ ներդրումներ կարողանանք անել, ոչ թե ինչ-որ տեղ դղյակներ առնել, այդ գումարներով կարելի էր Հայաստանում գործարաններ կառուցել, աշխատատեղեր բացել»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ