25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մինչև քվեախցիկ մտնելը հարցը լուծված է լինում»

«Երևանի ավագանու ընտրությունները լա՞վ կանցնեն, թե՞ վատ, դժվար է ասել: Ես կարծում եմ՝ ՀՀ-ում այսօր ընտրություններ չեն լինում: ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, իսկ ընտրություններ լինում են ժողովրդավարական երկրներում:   Իշխող վերնախավը ինչպես ուզի, սցենարիստները՝  մի խումբ անձինք ինչպես կամենան, այնդես էլ էլ կլինի ընտրությունների ելքը. դա կլինի խաղաղ, բախումներով, թե  առանց դրանց, դա արդեն երկրորդական է  այս պարագայում. արդյունքը լինելու է այն, ինչ , որ ուզում է իշխանությունը: Սա ներկայացում  է, և գիտենք՝ ավարտն ինչպիսին է լինելու, իսկ թե դերասաններն ինչպես կխաղան, դա, կարծում եմ, երկրորդական է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
 
Վերջինս շեշտեց՝ քվեարկության պրեցեսը թեև վերահսկվում է, բայց ամեն ինչ կանխորոշված է լինում նախքան ընտրողի՝ քվեասենյակ մտնելը:
 
«Մեզ մոտ միայն քվեարկությունն է վերահսկվում, մնացած բաղադրիչները գոյություն չունեն: Տեսախցիկով նկարահանում են… Ընտրողներին կարող են սև դիմակներ հասցնել, այլ տեխնոլոգիաներ կարող են կիրառել… մի բան հստակ է. մինչև քվեախցիկ մտնելը հարցը լուծված է լինում: Քվեասենյակում առկա վերահսկողության տեխնոլոգիաներ կան, և դա, իհարկե, լաց է,  բայց դա բավարար չէ արդար ընտրություններ ունենալու համար», – եզրափակեց Ազատ Արշակյանը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ