29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Արզումանյանը՝ դեսպա՞ն

«Դեսպան նշանակվելու մասին խոսակցություններն արդեն 20 տարի է, երևի թե ամեն օր լսում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հերքեց այդ լուրերը: Հիշեցնենք, որ նա չի առաջադրվելու որևէ կուսակցության ցուցակով, ինչը նշանակում է՝ չի մասնակցելու ընտրություններին: Հարցին, թե առանց նրա 6-րդ գումարման ԱԺ-ն արդյոք կլինի ավելի լավը և վերափոխված, ինչպես խոստանում […]

Այս տարվա ձմռան հետևանքները զգալի վնասներ են հասցրել

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը զեկուցել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների` աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, […]

Ադրբեջանը 4 օրում ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում

Ադրբեջանը Սումգայիթի ջարդերը սկսեց՝ ի պատասխան Հայաստանում սկսված Արցախյան շարժման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, արցախյան շարժման ակտիվիստ Հրայր Ուլուբաբյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չորս օրվա ընթացքում կազմակերպված ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում։ «Ադրբեջանցի ցուցարարները վիճաբանություն սկսեցին և սպանեցին իրենց շարքերում գտնվող ադրբեջանցիների ու մեղքը բարդեցին հայերի վրա՝ այդպես գրգռելով […]

Տաքսու 20-ամյա վարորդի վիզը կտրելու գործով կասկածյալը հրաժարվում է ցուցմունք տալ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1997 թ. ծնված, Երեւանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության հանգամանքները։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի […]

Խնդիրն այն է՝ այնպես մնամ, ինչպես եկել եմ. ԱԺ նախագահ

«Մենք այսօր ոչ թե մտածում ենք առաջին փուլն անցնելու մասին, այլ գիտակցում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես մեր հասարակությունն է ուզում, և մեզ համար խնդիրն էլ դա է, որ օրինական ընտրություն անցկացնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե մտահոգիչ չեն համարում, որ սահմանում լարված իրավիճակ է, […]

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: «Լինելով հայ կինոյի երախտավորներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ Դուք պատկերեցիք մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, հայ մարդու կյանքն ու ներաշխարհը: Հայրենի Գյումրու մանրակերտն ու հիշողությունները վարպետորեն արտացոլվել են Ձեր ստեղծագործություններում: […]

Ոչ թե հարսի մասին պետք է ասեք, այլ Գալուստ Սահակյանի

«Իմ հարսը աշխատանքային ժամին որևէ քարոզչություն չի կատարել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով հայտնի ձայնագրության մասին, որում իր որդու՝ Արման Սահակյանի կինը հօգուտ ամուսնու քարոզչությամբ է զբաղվում: «Իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է և շատ աշխատող և ճանաչված է ամբողջ շրջապատի համար: Եթե մենք մտածենք, որ մարդիկ պետք է բերենք, գրանցել […]

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով․ Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։ Նա Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության եւ երկխոսության եւ բանակցությունների ուղիով իրադրության կայունացման կոչ է արել, գրում է իրանական ИРНА-ն։ Նա նաեւ կոչ է արել հակամարտության կարգավորման համար պատասխանատու միջազգային կազմակերպություններին կատարել իրենց պարտավորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար: ԱԳՆ […]

«Ցանկացած ընտրությունից մեր պետությունը պետք է ավելի ուժեղացած դուրս գա». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ պարոն Շարմազանովն […]

Վատ հաշվարկված որոշում էր. Զուրաբյանը՝ Վիգեն Սարգսյանից

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ թշնամու առավել ագրեսիվ հանդես գալը, դիվերսիաների կազմակերպումը կարող է և ընտրությունների հետ կապված սադրանքներ լինել, կարող է և այլ հարցի: «Հարց է ծագում՝ արդյոք ՀՀ-ն ունի անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների առջև կանգնելու համար,  չկա վտանգի ընկալումն ու դրան ճիշտ արձագանքելու մոտեցումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ