13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Սամվել Ալեքսանյանը «ֆռռացրեց» լրագրողներին /տեսանյութ/

Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 7/56 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր մոտ 350 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա ընտրողների գրեթե  20 տոկոսն է . «Ակտիվությունը նորմալ եմ գնահատում: Կուտակումներ չկան: Այս տեղամասում միշտ էլ այդպես է»,-ասաց Էդվարդ Ադայանը: Նշենք, որ այս տեղամասում է քվեարակում նաև ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը, ով […]

Ինչպես է ընտրում ընտրողների թվով առաջին մարզը

Ժամը 08:00 դրությամբ բացվել են Լոռու մարզի ընդհանուր թվով 221 ընտրատեղամասերը: Ամենամեծ ընտրողների թիվը Լոռիում է՝ 238975: Հիշեցնենք, որ մարզն ընդգրկում է թիվ 9 ընտրատարածքը, ընտրտրատարածքային հանձնաժողովները չորսն են՝ 22, 23, 24 և 25: Ժամը 11:00-ի դրությամբ Թիվ 23 ընտրատարածքում ընտրական իրավունքն իրացրել է 10805 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցողների 11.24 տոկոսը: Հանձնաժաղովի նախագահ Տիգրան Պապանյանի […]

Կոտրել են քաղաքացու հեռախոսը․ ոստիկանությունը պարզում է հանգամանքները

Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է: Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթաշեն վարչական շրջանի 5/17 […]

Գլխավոր դատախազությունը` ընտրական գործընթացի խախտումներից

02.04.2017թ. ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը: Այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: […]

Ֆեյք ահազանգերի միտում է նկատվում. ՀՀԿ փոխնախագահ

«Ըմբռնումով ենք մոտենում տեխնիկական խնդիրներին, այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ներդրվում է  գերժամանակակից ընտրության համակարգ, և այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ սարքերից որոշները կարող են և չաշխատել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ուշի ուշով հետևում է լրատվական դաշտին, և ակնհայտ միտում է նկատել «ֆեյք»` կեղծ ահազանգերի»: Նա նշեց, որ միջադեպեր էլ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր […]

«Երեխեքի արև … ով չգնա` ամոթ իրան » . Ծառուկյանն նեղսրտում է

Առինջ գյուղի «888» սուպերմարկետի շենքում տեղակայված թիվ 29/29 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։Նա եկել էր ընտանիքի անդամների հետ։ Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, թե վստահում է ժողովրդի քվեին.   «Ում ընտրի, նրանք էլ կպատասխանեն, թե ինչպիսի Հայաստան է լինելու»: Հարցին, թե իր ընկերներն ասել էին,որ պատրաստ են ներդրումներ կատարելու, […]

Մարդիկ պահանջում են, որ ընտրելուց հետո քվեաթերթիկը ցույց տան. ահազանգ

«Քվեարկեցի, որ Հայաստանը ելք գտնի՝ հիասթափությունից դուրս գալու»,-լրագրողների հետ զրույցում քվեարկելուց հետո ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:  Նա իրենց շանսերը բարձր է գնահատում: Նա ասաց, որ ահազանգեր են ստացել, որ մարդիկ կան, ովքեր պահանջում են, որ ընտրությունից հետո ցույց տան իրենց ընտրությունը, սակայն դրանք ստուգման փուլում են: Փաշինյանը հայտնեց, որ ահազանգեր էլ են ստացել, […]

Սեյրան Օհանյանը չի ուզում ստվեր գցել /ֆոտոշարք, տեսանյութ/

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ ընտրություն կատարեց պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդն Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ իր ընտրությունը հանուն վաղվա արդար Հայաստանի է: Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցին եւ անդրադառնալով ապրիլյան պատերազմի տարելիցին` նախկին Պ նախարարը ասաց, թե չի ուզում այս կամ այն հարցերի պատասխանել եւ ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված