Նույն ոգով շարունակում ենք. վարչապետը ուրախ է
ՀՀ գործող կառավարության վերջին նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը անդրադարձավ տեխնիկական անվտանգության և փորձաքննության ոլորտում առկա խնդիրներին:
Վարչապետի խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացված այցի ընթացքում ի հայտ են եկել գործնական և օրենսդրական խնդիրներ՝ տեխնիկական անվտանգության և փորձաքննության իրականացման ոլորտում:
Վարչապետը նշեց, որ նշված փորձաքննությունները ոչ պատշաճ ձևով իրականցման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար:
«Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծում՝ հատկապես հստակեցնելով, թե փորձաքննություն իրականացնողի, թե շահագործողի և այլ մասնակիցների պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ ԱԻ նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով պատասխանատվության սկզունքը:
Կարեն Կարապետյանը միաժամանակ հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել նաև առաջարկություններ նշված ոլորտի կարգավորումների ու բարեփոխուման վերաբերյալ՝ մանրամասն ուսումնասիրելով հնարավոր այլընտրաքային մոտեցումները ինչպես օրինակ ապահովագրական մեխանիզմների ներդրման հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նիստի վերջում նշեց.«Շարունակում ենք աշխատել նույն ոգո, չնայած բոլորիս կարգավիճակը փոխվել է»,-ուրախ տոնով եզրափակեց Կարեն Կարապետյանը: