«Միասին կարող ենք առաջ շարժվել»
«Ես խորապես պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը դրված է իմ առաջ», – ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նորընտիր փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտեց՝ երբեմն ԱԺ-ում բանավեճեր են եղել ու ոմանք սրտնեղել են, բայց հետո դա անցել է, քանի որ հասկացել են ՝ միջանձնային հարաբերությունները չեն խաթրվել. էականն այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր աշխատի հօգուտ մեր երկրի:
ենք պետք է ստեղծենք պայմաններ, որ ԱԺ-ի գոնե մեծամասնությունը օրինաստեղծ աշխատանքի մաս դառնա:
«Որպես տնտեսագետ՝ ես հատամուտ եմ լինելու սոցիալական-տնտեսական ճյուղով զբաղվելու գործին: Ես կարծում եմ՝ պետական շահը գերակայելու է, իսկ կուսակցական շահը, բնականաբար, հետին պլան է մղվելու: Միասին կարող ենք առաջ շարժվել», – նշեց Մելքումյանը: