26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները. բացահայտ ճշմարտություն/վիդեո/

1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին ”Կյանքի ճանապարհ”: Հետախույզ վետերանների միություն” ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանը այդ ճանապարհը նվաճած ազատամարտիկների թվում էր:

Սուրեն Կարապետյանը գիտե ավելին, այնքան ինչի մասին առ այսօր չի խոսվել:

Լաչինի ազատագրումը և դրա ստատեգիական նշանակությունը առ այսօր չեն լուսաբանվել: Կանցնեն տարիներ ու կենդանի վկաները այլևս չեն պատմի մահի ու արյան գնով նվաճված ազատության մասին:

«Լաչինի գրավումը բավականին բարդ գործողություն էր, որի պատասխանատվությունը իրենց վրա չվերցրին պետական այրերը: Լաչինի ազատագրումը բոլորովին կապ չուներ Շուշիի ազատագրման հետ: Այն անգամ պլանավորված չի եղել…»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց Սուրեն Կարապետյանը:

Նա նկատեց, որ Լաչինի ազատագրման ժամանակ Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեց, ըստ որի մեր ղեկավարությունը պատասխանատվություն չկրեց:

Սուրեն Կարապետյանը անդրադարձավ ռազմական բավականին կարևոր այս գործողության մանրամասներին: Չլոուսաբանված տվյալների առանցքից մեզ դիմեց դեռևս թարմ պատմությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ