14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Եթե մարդկային փոխհարաբերություններում հաջողություն գրանցվի, կհաջողենք»

ԱԺ փոխնախագահի ՀՀԿ-ական մյուս թեկնածու Արփինե Հովհաննիսյանն էլ, ինչպես մյուս թեկնածու Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց իրեն այս բարձր պաշտոնում առաջադրելու համար, շնորհավորեց իր գործընկերներին՝ ընտրվելու կապակցությամբ:Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս գումարման խորհրդարանն իր առաքելությամբ հիմնադիր գումարման խորհրդարան է: «Այս խորհրդանին է իրավունք վերապահված ամենալուրջ հարցերի շուրջ իրականացնել որոշումներ»:

Վերջինս ընդգծեց՝ կողմ է խորհրդարանական բանավեճին: «Մեզանից յուրաքանչյուրն իր առջև, ժողովրդի առջև մեծ պատասխանատվություն է կրելու»,-նկատեց նա՝ հավելելով, որ պատասխանատվություն են կրելու, որ խորհրդարանական վերահսկողությունը զուտ թղթի վրա գրված չլինի: 

Ըստ նրա՝ եթե մարդկային փոխհարաբերություններում հաջողություն գրանցվի, ապա բոլոր հարցերում էլ կհաջողեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ