ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները: Այսպես՝ Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական […]





































