09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի «հանրապետական» խմբակցություն

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանին հարցրեց, թե ինչու նրանք, լինելով ընդդիմադիր խմբակցություն, Ազգային ժողովի նախագահի ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածու Էդմոն Մարուքյանի փոխարեն իրենց ձայնը տվել էին ՀՀԿ-ի թեկնածու Արա Բաբլոյանին: Նշենք, որ Էդմոն Մարուքյանին քվեարկել է 12 պատգամավոր, 88-ն իր ձայնը տվել է Արա Բաբլոյանին:

«Սա մեր ներքին կուսակցական խոհանոցն է, մեր խմբակցության որոշումն է, ամեն ոք քվեարկել է իր խղճի մտոք, այդպես է նպատակահարմար գտել»,-պատասխանեց Միքայել Մելքումյանը:

Փաշինյանն արձագանքեց, թե տարօրինակ ու ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի «հանրապետական» խմբակցություն:

«Չնայած ձեր ընդդիմադիր խմբակցությունը չի քվեարկել մեր թեկնածուի համար, բայց մեր ընդդիմադիր խմբակցությունը կքննարկի ձեր առաջադրած թեկնածուին և դեմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածուներին՝ անկախ անձից»,-շեշտեց Փաշինյանը: 

Միքայել Մելքումյանը նախ շնորհակալություն հայտնեց, ապա հավելեց, որ խորը քննարկումներ են եղել, բայց արդյունքում որոշել են ազատ թողնել իրենց պատգամավորներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ