12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի»

Երևանի    ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ հայկական կողմը  միշտ  պատրաստ լինի պատերազմի: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ Ալիևի  ռամատենչ հայտարարություններից զատ՝ պետք  է հիշել այն մասին, որ Ադրբեջանն ատելություն է   սերմանում իրենց սերունդների  մեջ՝ դեպի Հայաստանը, հայ   ժողովուրդը: «Իսկ  մենք ավելի հանդուրժող ենք։ Դա կապված է նրա  հետ,  որ մեր մեջ հոգեբանությունը,  […]

Դուք այստեղ բան չունեք ստանալու, կայացած մարդ եք, ինքնաբավ, աչքներդ լի ու կուշտ. Ռուստամյանը՝ Սարգսյանին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ ելույթում հայտարարեց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, հենց ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին: «Մենք յուրօրինակ ազգերից ենք, որ մեր նախագահական ընտրությունների թվից երկու անգամ ավել նախագահներ […]

Խոնարհում Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

Երեք տասնամյակ առաջ փետրվարյան ցրտաշունչ օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ կատարված ոճրագործության զոհերի հիշատակին էր նվիրված 2018 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և […]

ԱՌԿ-ն՝ «Խելացի քաղաքի» տեսլական եւ զարգացման ուղղություն. 911tert

Հայաստանի հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով, կառավարությունը հաստատել է «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Ըստ փաստաթղթի, ներկայումս Հայաստանում ձևավորված է 502 համայնք, որից 46-ը ունեն քաղաքային բնակավայր: Քաղաքաբնակ 1,919 միլիոն բնակչից 1,066 միլիոնն ապրում է Երևանում, մնացածը՝ այլ քաղաքներում: «Խելացի քաղաք» հայեցակարգի տեսլականն է. Ունենալ մշտապես զարգացող քաղաքային […]

Լավ, էս երկրի վրա անե՞ծք է դրված. Փաշինյանն՝ Արմեն Սարգսյանից

ԱԺ «Ելք» խմբակցության պատտգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կատարյալ անարգանք է վերաբերում հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ չունի անհրաժեշտ ժամկետով ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երկքաղաքացիություն է ունեցել: «Հիմա լեգիտիմության խնդիր է առաջանում, պարո՛ն Սարգսյան: Նշում եք, որ 2002 թ-ին ստացել եք Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Այն ժամանակ Բրիտանիայի […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի  պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի […]

«Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում».Զարուհի Փոստանջյան /տեսանյութ/

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր՝ մարտի 1-ին ԱԱԾ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ բռնաճնշումների: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանափախությանը ուղղված շարժում է սկսում: Նա մարդկանց կոչ արեց մարտ-ապրիլ ամիսներին փողոց դուրս գալ և պաշտպանել իրենց իրավունքները: «Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում և սատանային գահից հեռացնենք»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՄԱԿ-ը մտահոգիչ է համարել թուրքական ոստիկանության կողմից խոշտանգումներ կիրառելու մասին պնդումները

ՄԱԿ-ի` խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելզերը անդրադարձել է Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեպքերին: Մալզերը, մտահոգիչ համարելով խոշտանգման դեպքերի մասին պնդումները, հայտնել է, որ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ թուրքական ոստիկանությունը հարցաքննության շատ կոշտ միջոցներ է կիրառում հատկապես գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների ու ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ կապեր ունենալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ