27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 19-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում եւ բարեկեցություն: Հանրապետության Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ին կբարձրանա 5-6 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Խոշոր վթար Եղվարդի խճուղում. Վիրավորներից մեկը «Ֆուլ Հաուս» սերիալի դերասաններից է

Մարտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) եւ «Mercedes C160» […]

Ինչպիսին են ՌԴ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Նախօրեին Ռուսաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Այս պահի դրությամբ հաշվարկվել են ընտրատեղամասերից 70 տոկոսի արդյունքները։ Համաձայն դրանց՝ առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով հավաքել է ձայների ավելի քան 75 տոկոսը։ Ահա թե նախնական տվյալներով՝ մյուս թեկնածուները որքան ձայն են հավաքել։ Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 8 թեկնածու։   Սերգեյ Բաբուրին- 0,64 տոկոս Պավել Գրուդինին-12, […]

Հակառակ դեպքում փակուղի է

Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթեոս 16:24) Բավարար չէ պարզապես տեսականորեն ձևակերպել, թե ինչի ենք հավատում։ Կարևոր է պատրաստակամությունը՝ զոհողության, նվիրումի, ծառայության, որտեղ գործնականում դրսևորվում է հավատքը։  Միայն այն մարդը կարող է գտնել կյանքի լիությունը, ով պատրաստ է իր կյանքով փաստել Աստծո գոյությունն […]

Թշնամու առաջ նաև հավատքով.սահմանին խոյացող մատուռը /ֆոտոշարք/

Մի հատիկ մոմ վառելն ու սրբապատկերի առաջ պահպանիչ աղոթք շշնջալը ոչ միայն մայրերին է տալիս հույս ու հավատ, այլ նաև դիրքապահ զինվորին: ԼՂՀ ՊԲ առաջնագծի գրեթե բոլոր մարտական դիրքերում աղոթատեղի կամ փոքրիկ մի մատուռ կա, որտեղ զինվորները մոմ են վառում, աղոթում։ Այստեղ Աստծո հանդեպ սերն ու հավատքը ավելի մեծ է, քանի որ ընդամենը մի քանի […]

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշել է ծննդյան տարեդարձը. նա խոսել է անցյալից և երազանքներից

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեկ`մարտի 16-ին  նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նա ընկերների , հարազատ մարդկանց, երկրպագուների   նաև իր հեղինակային «Առողջ ապրելակերպ» նախագծի մասնագետների  հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր: Դերասանուհու համար ընկերները անակնկալներ են կազմակերպել, իսկ օրը հեքիաթային և անմոռանալի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ է տարել նրա մենեջեր […]

Արդյոք եղունգների ներկը վնասո՞ւմ է դրանք

Տարատեսակ կարծիքներ կան այն մասին, թե եղունգների ներկը վնասում է դրանց, թե ոչ: Ոմանք կարծում են, որ եղունգները պարբերաբար պետք է «հանգստանան» ներկից, ոմանք գտնում են, որ ներկը ընդհանրապես շատ վատ ազդեցություն է թողնում եղունգների վրա: Ամերիկացի մաշկաբան Դանա Ստերնը նշում է, որ իրականում եղունքները սնուցում ստանում են արյան միջոցով, հետեւաբար սխալ է մտածել, թե […]

Սիրուշոյի նոր կերպարը

Սիրուշոն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա ամերիկյան մի քանի քաղաքներում համերգներ է տալու։ Առաջին համերգը տեղի է ունենալու Նյու Ջերսիում, որտեղ Սիրուշոն արդեն սկսել է փորձերը։ Իր Instagram-ում երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել Կարմիր գլխարկի կերպարով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ