27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 19-ին ժամը 11։00-18։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝  Հանրապետության փողոցի 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6, 3, 5, 7, 20, Օգոստոսի 23 փողոցի  21, 22, 23 համարների, Սիրուսի գործարանի 2-րդ և 4-րդ հանրակացարանների, Աբովյանի 7-րդ միջնակարգ դպրոցի, Երաժշտական  դպրոցի, «Արփիմեդ» […]

Կանաչ տոն․ Ինչու եւ ինչպես են նշում Սուրբ Պատրիկի օրը /ֆոտո/

Ամեն տարի մարտի 17-ին Իռլանդիայում մեծ շուքով նշվում է Սուրբ Պատրիկի օրը։ Ահա մի շարք պատճառներ՝ այդ օրը Իռլանդիայում լինելու եւ նրանց հետ տոնելու համար։ Ինչու եւ ինչպես են իռլանդացիները տոնում՝ «կանաչ» տոնը կամ Սուրբ Պատրիկի օրը։ Այս օրը տոնելն այստեղ ազգային ավանդույթ է, մարդիկ հավաքվում են իռլանդական փաբերում եւ խմում։ Գոյություն ունի «Պատրիկի գավաթ»՝ թե […]

Մաքսային տեսուչների կողմից կաշառք ստանալու քրեական գործով վերջիններս կալանավորվել են. կան նոր ձերբակալվածներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային […]

«Կովկաս» ռեստորանի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացու կախված դին

Կոտայքի մարզում, մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի […]

Հայ փոքրիկի գեղեցիկ կատարումը ռուսական «Մանկական Ձայն»-ում /տեսանյութ/

Ռուսական «Մանկական Ձայն» նախագծում շարունակվում են կույր լսումները: Այս անգամ ելույթ ունեցով 10-ամյա Սառա Աբրահամյանը, որն իր տաղանդով ցնցեց ժյուրիին եւ անցավ հաջորդ փուլ: Աղջիկը, որն ապրում է Աբխազիայում, կատարել է Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք ադամներից՝ Պելագեայից, Վալերի Մելաձեից եւ Բաստայից, նրա կողմ շրջվեցին վերջին երկուսը: Աղջիկն ընտրեց Մելաձեին:

Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը: […]

Ինչն է մարդուն պղծում

Ինչ-որ մարդուց դուրս է գալիս, ա´յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից` մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները` շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն: Մարկ. 7:20-23

Մեծ Բրիտանիան այսուհետ Թուրքիայի քաղաքացիներին կացության անժամկետ իրավունքը չի տրամադրի

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է Թուրքիայի քաղաքացիներին  տրվող կացության անժամկետ իրավունքի տրամադրումը: Կացության իրավունքի տրամադրումը կարգավորվում էր Թուրքիայի և Անգլիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագրով: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ այսուհետև Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվի կացության իրավունքը երկարացնելու հնարավորություն: Ամեն դիմումի համար  կտրվի 3 տարվա իրավունք: Ըստ Անկարայի պայմանագրի՝  Թուրքիայի քաղաքացիները նախնական ստանում էին […]

Ջնջել անմիջապես․ մատնահարդարման տեսակներ, որոնք այլեւս նորաձեւ չեն

Շատ աղջիկներ սիրում են տարբեր փորձարարություններ անել իրենց եղունգների հետ։ Սակայն ոչ ճիշտ խնամված եղունգները շատ արագ են աչքի ընկնում՝ մատնելով ոչ այնքան նրբաճաշակ տիրուհուն։ Ահա մատնահարդարման տեսակներ, որոնք արդեն հնաոճ են, ու պետք է հրաժարվել դրանցից։ Երկարությունը 2000-ականների սկզբին բոլորը տարվել էին երկար եղունգներով։ Սեփական եղունգներն էին երկարացնում, արհեստական եղունգներ դնում կամ աճեցնում։ Կարեւորը՝ […]

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Մեկ եվրոն այսօր գնվում է 582 դրամ նվազագույն և 588 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 593 դրամ նվազագույն և 600 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 8.22 դրամ նվազագույն և 8.31 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.41 դրամ նվազագույն և 8.50 դրամ առավելագույն փոխարժեքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ