Գնալով ավել դյուրին է դարձվում վիզաների ռեժիմը. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մեզ մոտ տենդենցը այն է, որ գնալով ավել դյուրին է դարձվում վիզաների ռեժիմը: «Սա է խնդիրը, և պարբերաբար կառավարությամբ որոշմամբ ցուցակներում տեղի են ունենում փոփոխություններ, այսինքն այն երկրները, որ մինչև այդ բարդեցված համակարգ ունեին, ավելի պարզեցվում էին»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերցմանը ԱԺ-ի կողմից և վիզայի ազատականացման գործընթացին, ապա Շավարշ Քոչարյանը նշեց, որ վավերացումից հետո դեռ պետք է ծանուցեն, ծանոցելուց հետո կա հնարավորություն, որ այդ համաձայնագրի որոշակի հատվածում սկսեն գործել, դա նաև բխում է պայմանագրից հետո, ընթացակարգերը ավարտելուց հետո ԵՄ-ն կծանուցի և դրանից հետ կստանանք հասատատուն և առանձին դրույթներ կսկսի գործել:
Մանրամասները՝ տեսանյութում: