08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բակո Սահակյանը լիբանանահայ գործարարների հետ Արցախում ծրագրերի իրականացման հարցեր է քննարկել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանն Արցախի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն:

Նախագահն ընդգծել է Արցախի զարգացման գործում լիբանանահայ գործարար ներուժի ներգրավվածության պահանջվածությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն հետեւողականորեն կընդլայնվի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ