16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ռուսները փորձության ժամին ավելի ամուր են կանգնում իրենց նախագահի կողքին»

ՀՀԿ խմբակցության պատգամավորը ՀԱՊԿ դիտորդական առաքելության խմբում Սանկտ Պետերբուրգում դիտարկել է ՌԴ նախագահի ընտրությունները․ այս մասին այսօր պատգամավորը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք՝ Պուտինը ոտ 55 միլիոն ձայնով վերընտրվեց:
Տաճատ Վարդապետյանը նշեց՝ Սանկտ Պետերբուրգում նախագահական ընտրությունների մասնակցության ռեկորդային արդյունքը տեսնելով՝ տեղացիներն ասում էին`Արեւմուտքն օգնեց Պուտինի վերընտրվելուն։
«Ռուսները փորձության ժամին ավելի ամուր են կանգնում իրենց նախագահի կողքին․ դա գնահատելի է: Մենք տեսնում ենք, թե Ռուսաստանում որքան լուրջ խնդիրներ կան, բայց, այնուհանդերձ, նրանք իրենց նախագահի նկատմամբ լավ վերաբերմունք ունեն։

Ես կցանկանայի, որ նմանատիպ վերաբերմունք լինի նաև մեր երկրում», –  ասաց Վարդապետյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ