Հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարը և այլ արժեքներ, որոնք կազմում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմքը, շատ կարևոր են ՀՀ շարքային քաղաքացիների համար։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք աջակցում ենք այն համընդհանուր ուժերին, որոնք աջակցեցին՝ հաղթահարելու և լուծում տալու այս քաղաքական ճգնաժամին։ […]
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 […]
«Կապրեմ այնպես, ինչպես որ անցյալ 59 տարին, այսինքն` երջանիկ երևանցի: Հազար ու մի բան կարող եմ անել` ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան հնարեմ», – լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումի պատճառներին` Լ. Ալթունյանը նշեց, որ իրավիճակը փոխվում է և փորձառու քաղաքական […]
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գտնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Դեսպանն ընդգծեց՝ գոհ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծումից։ «Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր […]
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է․ «ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հետեւում է Հայաստանում վերջին զարգացումներին։ Նա նկատի է առել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Գլխավոր քարտուղարը ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը եւ բոլոր կողմերին հորդորում է զսպվածություն դրսեւորել եւ առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար […]
«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ժողովրդին և համայն մարդկությանը՝ հիշատակելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում և մեր պատմական իրավունքների վերականգնում: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։ «Թերևս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին մեծագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, […]
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսևորում է մեր ժողովուրդը` փաստելով, […]
«Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: Հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցածը հեղափոխություն էր, Արամյանը նշեց. «Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը մեծ քայլ էր»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին։ «Ես այսօր այստեղ եմ ամերիկյան ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց, թե ձգտում են նրան, որպեսզի լինի […]
























