15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Հայաստանյայց առաքելական Սրբ․ եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը և ներկայացուցիչները ծաղկեպսակներ տեղադրեցին ի […]

Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։ Պետական նախարարը կարևորել է Արցախի և Աբխազիայի միջև կայուն ու դինամիկ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև տնտեսական ու գործարար կապերի զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ առումով չօգտագործված մեծ […]

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման և բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը:  

ԵԿՄ փոխնախագահին սպանել են Ճոյտի մարդիկ. մանրամասներ սպանությունից

Հայտարարություն Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից  46-ամյա Նվեր Հովհաննիսյանին: Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, […]

Մի խումբ ճոյտականներ, հարբած, գնացել են քաղաքապետարանի դիմաց ու սպանել. Մանվել Գրիգորյան

«Էս երկրում ինչ էլ ասես, սպասելի է, որովհետև միշտ էլ նման բաներ եղել են՝ իշխանափոխություն և այլն, և այլն, էս երկիրը ժողովրդինն է, ժողովուրդը ոնց որոշում է, տենց էլ լինում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գենարալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով  երեկ տեղի ունեցածի մասին: Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը: Ինչ […]

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի իրադարձություններին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին։ Նա իր Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել: «Ոգեւորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նան ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»,-գրել է […]

Կպաշտոնավարեմ այնքան, մինչև Սահմանադրության կարգով նոր որոշում կկայացվի. Տոնոյան

«Բավականին մեծ փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում վարչապետը հրաժարական տվեց»,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Եղել է շատ մեծ դժգոհություն, որի գնահատականը տվել է ինքը վարչապետը ու հրաժարական է տվել: Ես նախկին վարչապետի քայլը գնահատելու կարիք չեմ տեսնում»,-ասաց նա: Իր ապագայի վերաբերյալ նա նշեց. «Կպաշտոնավարեմ այնքան, մինչև […]

Կարեն Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հզոր անհատի, պետական մտածողության անձի քայլ էր. Ս. Նիկոյան

««Հանրապետականում» մտածում են, որ այն քայլը, ինչ կատարեց Սերժ Սարգսյանը, հզոր անհատի, պետական մտածողության անձի քայլ էր, և այն իր մեջ մեծ ներուժ էր պարունակում»,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ հանրությունը պահանջ էր ներկայացրել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, նա գնաց ընդառաջ հանրության պահանջին: Իսկ թե ինչ կորոշի […]

Տեղի ունեցածը իշխանափոխություն էր

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկվա իրադարձությունները համարում է հեղափոխություն և իշխանափոխություն: Այս մասին նա նշեց այսօր Ծիծեռկանաբերդում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Աղվան Հովսեփյանը նկատեց՝ ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ