12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նկատի է առնվել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ Գլխավոր քարտուղար  Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է․

«ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հետեւում է Հայաստանում վերջին զարգացումներին։ Նա նկատի է առել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Գլխավոր քարտուղարը ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը եւ բոլոր կողմերին հորդորում է զսպվածություն դրսեւորել եւ առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար այս կարեւոր ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք դրսեւորել օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության պահպանմանը Հայաստանում եւ տարածաշրջանում։

Գլխավոր քարտուղարն օգտագործելով հնարավորությունը բարձրաձայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին դիմումը, որտեղ նրանք կոչ էին անում բոլոր կողմերին կանխել որեւէ լուրջ էսկալացիան շփման գծի երկայնքով եւ ուժեղացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ