13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ժառանգությունը» միանում է ողջ ժողովրդին՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը. հայտարարություն

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ժողովրդին և համայն մարդկությանը՝ հիշատակելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում և մեր պատմական իրավունքների վերականգնում:

Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։

«Թերևս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին մեծագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխության միջոցով: Շնորհավորում ենք Հայաստանի ղեկավարներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին քայլն արեցին ազատ, ինքնիշխան և արդարացի Հայրենիք դարբնելու պատվավոր առաքելության ճանապարհին:

Արդարություն` տանը, արդարություն` դրսում»,-ասվում է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ