18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտեցում բերել բոլորի համար. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին։

«Ես այսօր այստեղ եմ ամերիկյան ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց, թե  ձգտում են նրան, որպեսզի  լինի իրադարձությունների ազնիվ, շիտակ ճանաչում։

«Եվ հենց այդ ուղղությամբ են Միացյալ Նահանգների ջանքերը, և միայն դա է, որ կարող է օգնել։ Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտեցում բերել բոլորի համար», – նշեց Ռ. Միլսը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ