24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գտնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Դեսպանն ընդգծեց՝ գոհ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծումից։

«Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին»:

Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվեմ կառավարության, ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին տասնմեկ օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն և արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսևորումների մասին ցուցարարների դեմ, նաև՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն, և  մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով», -նշեց նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ