25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Նախագահականն արձագանքում է հայտնի օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի շուրջ աղմուկին

Հաշվի առնելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շուրջ վերջերս տեղ գտած քննարկումները՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հարկ է համարում նշել, որ Հանրապետության նախագահի դիմումով նպատակ է հետապնդվել Սահմանադրությամբ ամրագրված որոշ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված՝ 2019 թվականի մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ Ժամը 07:00-ից մինչև […]

Էլ չեն ուզում ծառա լինել, արքա դառնալ են ուզում. Իրատես

Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- ամիսներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, արի ու տես, Փաշինյանը չի ընդունում, որ առնվազն մեկ տարի իր իշխանությունը պետք է անտրտունջ ծառայի ժողովրդին։ Եվ ոչ միայն նա։ […]

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ինձ հետ կապելու փորձերը առնվազն զառանցանք եմ համարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառանալով Արցախի տարբեր համայքներում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ սկսած Ս. Բաբայանի՝ այդ մասին կատարած հայտարարությանը: «Բաբայանը նախ ստորաբար հայտարարում է, որ այդ օպերացիայի […]

Օդի ջերմաստիճանը կմոտենա ռեկորդային ցուցանիշի

Երևանում մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում  կատարել  ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: «Այսօր օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում. Ժողովուրդ

Հայաստանն այդպես էլ զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Օրինակ` անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, այսինքն` մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Պարզվում է` նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից` 1,4 մլն մարդ: Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: […]

Տխուր թվեր եւ լավատեսական կենացներ. 168 Ժամ

Տնտեսական տեղեկատվության ամենակարևոր լուրը, հարկավ, կարելի է համարել «Աշխատիր, Հայաստան» անունով ծրագիրը, որ մեր իշխանությունները գործարկեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: Ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման բնույթի հետ կապված նրա ելույթը հետաքրքիր էր: Օրինակ, այս պնդումը. «Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»: Այն ինքնատիպ ու հիմնավոր […]

Կառավարությունը մի յուրահատուկ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում. Փաստ

Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավա­րարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակա­սուրդ է առաջացել: Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պա­կասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այ­սօր խորհրդարանում ավելացել է […]

Վարչապետն ու տիկինը մեկնել են Չինաստանը տեսնելու․ Հրապարակ

Չինաստան կատարած աշխատանքային այցի վե­րաբերյալ մեր տպավո­րությունները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարից և գրառումից. «Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություննե­րով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստո­րան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձե­լու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»: Հետագայում պաշտոնական հաղորդագրությունների մեջ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ