24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Մետրոպոլիտենի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Նշենք, որ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը նշանակովի է, մրցույթ չի լինելու, և նոր ղեկավարին նշանակելու է Երևանի քաղաքապետը։ Փայլակ Յայլոյանը Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում աշխատել 28 տարի է, նա 63 տարեկան է և հատել է կենսաթոշակային տարիքը:  

Դատարանում իրար են հանդիպել արժանապատվությունն ու գունափոխությունը: Մեր անվտանգության համակարգն ունի՞ այդքան ամրության պաշար

Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ այլ դատավարություն Ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը ամենաքիչն է վերաբերում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ընդհանրապես չի վերաբերում 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձություններին։ Դատական գործընթացի մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն ներգրավված են Հայաստանի և Արցախի գործող ու նախկին բոլոր ղեկավարները։ Դատարանում իրար են հանդիպել նախկինն ու ներկան, ապագան ու […]

​​​​​​​«Այ ընկեր, դու գնա քո եղբոր հետ իրավական կոնսուլտացիա արա». Գեորգի Գաբրիելյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է. « «Իմ քայլ»-ի ապազգային, մարիխուանայի քարոզիչ Նիկոլայ Բաղդասարյանը ոչ ավել ոչ պակաս վեր է կացել ու Արցախի առաջնորդների գործունեությունն է վիճարկում` հերիք չի մի հատ էլ իրավական տեսակետ է արտահայտում: Այ ընկեր դու գնա քո եղբոր հետ իրավական կոնսուլտացիա արա, ով, օրը ցերեկով քաղաքի սրտում […]

Դուք հասկանու՞մ եք՝ ուր է այս ամենը գնում: Հային հայից եք խրտնացնու՞մ

Այս վերջին մի քանի օրը ուշադրություն եմ դարձրել ֆեյսբուքում տարբեր մարդկանց կողմից կատարվող գրառություններին։ Հասարակ առօրյա լեկսիկոնը դժվար թե հերիքի արտահայտել բոլոր մտքերը, բայց սահմանները չեմ անցնի։ Իրականում տեղի է ունենում սարսափելի մի բան. Շատ լուրջ թափով գնում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու գործընթացը, որին, ցավոք, բավականին լուրջ մասնակից են դառնում ոչ միայն […]

«Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ օրենքում փոփոխություն, ըստ որի` օրենքով կարգելվի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը անչափահասների շրջանում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Սրան հաջորդեցին մարտի 8-ին համասեռամոլության, իսկ դրանից քիչ անց` պղծության քարոզը […]

Նիկոլ Փաշինյանն ազատել է իր խորհրդականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից: Հիշեցնենք, որ Ֆելիքս Թադևոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլսիս 2-ին:  

Թանկացումներ. մթերքների գինը գնալով բարձրանում է /տեսանյութ/

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության նախագահ Մելիտա Հակոբյանը «Հենարան» մամուլի  ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ տարբեր տեսակների մթերքների գինը գնալով բարձրանում է և մենք տեսնում ենք թանկացումներ: «Աղքատության մակարդակը մեզ մոտ բարձր է: Շաքարը բարձրացել է 3-5 %, ձիթապտուղը բարձրացել է 3 %, յուղը՝ 7 %. բուսական յուղերը 5 %,. հացաբուլկեղնեը մոտավորապես 3 […]

Արցախի Նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք

«Արցախի Հանրապետության գործող և նախկին Նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայանալը ՀՀ Երկրոորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության այսօրվա նիստին, անշուշտ, վկայում է հայկական երկու պետությունների վաղվա օրվա գործում պետական այդ այրերի սեփական բացառիկ պատասխանատվությունը գիտակցելու մասին: Առանց խորը մեկնաբանություններին տրվելու հարկ է փաստել, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստան – Արցախ հարաբերությունները քաղաքական շրջհայացության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ