24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի Հայաստանի համար գազի գինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան: «Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», – այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը: Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» […]

Ցավալի պրակտիկա է, որ տասնյակ ցուցմունքներից ներկայացվել է միայն մեկը. Էլինար Վարդանյան

Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ, սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշում է. «Արդեն […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, […]

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։ Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու […]

Զավեշտալի է դառնում մասնագետներին մեղադրելն այս հարցում. հերթական ազատման դիմումը՝ Սոցապ նախարարությունում

Աշխատանքից ազատման դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Նունե Շահվերդյանը: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը: Հրաժարականի դիմումը երեկ է դրվել նախարար Բաթոյանի սեղանին: Բաթոյանն, իհարկե, երախտիքի կանոնավոր խոսքեր է արտահայտել, բայց համենայն դեպս չի ընդդիմացել իր հետ աշխատել չցանկացող Շահվերդյանի դիմումին: Առաջիկայում պարզ կդառնա, թե ո՞ւմ է տեսնում […]

ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որը գտնում է՝ բոլորին պետք է կալանքի տակ պահել. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը, այսօր մամուլի ասուլիսին գնահատելով չորս օր ընթացող դատավարությունը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարթ էր, թեև մեղադրական կողմը մեկ անգամ ավել է հանդես եկել պատասխանով: «Դատավարությունն ընդհանուր թափանցիկ է անցել, լարված պահեր կային, բայց փոքր, սակայն չհաշված այդ էական խնդիրները՝ մնացած առումով դրական եմ համարում»,-ասաց նա: Արամ Օրբելյանը նշեց, որ […]

Այս խայտառակությունը ե՞րբ պետք է վերջանա: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում

«Ոռոգման համակարգը տարան գցեցին Էներգետիկայի նախարարության տրամադրության տակ, որ վերահսկել չլինի։ Անհասկանալի են այն նորմատիվները, որով հաշվարկվում է, թե 1հեկտարի  համար, որքան պետք է վճարվի։ Բազմիցս դիմել ենք վարչապետին այդ նորմատիվները ճշտելու համար, ամեն մի բույս իր ոռոգման նորմատիվն ունի եւ ոչ փոխվարչապետը, ոչ նախարարությունը, ոչ ոք ուշադրություն չեն դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում»,– […]

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է քննարկվելու, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ հայկական կողմը սկզբունքների հետ կապված ունեցել է մի քանի դիրքորոշում, և դրանցից գլխավորն այն […]

Կունենանք կարտոֆիլի դեֆիցիտ և բարձր գներ, իսկ քաջապանծ «Երևան Սիթին» էլի կգնա, Բելառուսից աղբը կբերի /տեսանյութ/

«Գարունն արդեն ավարտին է մոտենում: Այսօր էլ անցած տարվա կարտոֆիլը 200-350 դրամ է շուկայում, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի նվազում, այսինքն, ցանքատարածությունները ոչ թե ընդլայնվել, այլ պակասել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: «Եթե չեմ սխալվում՝ հանրապետություն է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու: Ինչ վերաբերում է որակին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ