Գալիս ենք ասելու, որ նրանց գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և նրանց երազանքը պիտի իրագործվի. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Դրանում մասնավորապես ասված է. «Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը: Դա տեղի ուենցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է […]





































