«ՎԵՏՕ» քաղաքական շարժումը հունիսի 9-ին Մայր Աթոռ Էջմիածնում մասնակցելու է կիրակնօրյա Պատարագին
Հայտարարություն
«ՎԵՏՕ» քաղաքական շարժումը հունիսի 9-ին Մայր Աթոռ Էջմիածնում մասնակցելու է կիրակնօրյա Պատարագին:
Տարիներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին քարոզչական արշավների է ենթարկվում Սորոսի հիմնադրամից ուղղակի և անուղղակի կերպով հովանավորվող անձանց կողմից, որի ծայրահեղական դրսևորումն էր Վեհափառ Հայրապետի վրա կատարված հարձակումը:
Այս խառնակ օրերին «ՎԵՏՕ» շարժումն ավելի քան երբևէ կարևորում է համախմբումը միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ:
Ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, «ՎԵՏՕ»-ն պատրաստակամորեն կիրականացնի Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հոգևորականների անվտանգության ապահովումը՝ զերծ պահելով ՀՀ պետականության կարևոր հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին օտարերկրյա գործակալական ցանցի ոտնձգություններից:
Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կշարժվենք այս կիրակի՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից:
Բոլոր ցանկացողները կարող են միանալ:
Տեղեկացնենք նաև, որ երեքշաբթի՝ հունիսի 11-ին, ժամը 16:00-ին, «ՎԵՏՕ» շարժումը կիրականացնի Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակի արգելափակման հերթական ակցիան:
Վերջնագիր երկիրը տվող օտարներին
#ՎԵՏՕ