Հավատում ենք մի Աստծո /տեսանյութ/
Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։
Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։ Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ։
Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ ուր ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում։
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Ում թագավորությունը չունի վախճան։
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքներում, մարգարեներում և Ավետարաններում։
Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։
Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։ Ամեն: