23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ […]

Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ […]

ԲԴԽ-ն չի երաշխավորում դատավորների անկախությունը․ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը

Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրել է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարեց մոտ 6 ժամ քննարկումներից հետո։ Ընդհանուր ժողովի հայտարարության տեքստն ընթերցեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ «Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության վերաբերյալ տարբեր […]

Ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել. Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթինգի» իրականացմանը: Կարդում եմ տեքստի վերաբերելի հատվածը. «Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների […]

Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը

Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, տոնում է Առաջին Հանրապետության 101-ամյակը: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախ պետականության վերակագնումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ` Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Մայիսի 29-ին ՀՅԴ Բյուրոյի նիստում Հովհաննես Քաջազնունուն նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ։ Մայրաքաղաքը դարձավ Երեւանը։ Հայաստանի ազգային դրոշ […]

Սկսել են ապականել իրավագիտությունը

Նորից ամենատարբեր մասնագիտություններ ունեցող (նաև ընդհանրապես չունեցող), որոշ դեպքերում նույնիսկ իրավաբանի դիպլոմ ունեցող որոշ մարդիկ սկսել են ապականել իրավագիտությունը: Քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ամենատարբեր ոլորտների որոշ գործիչներ սկսել են քրեական դատավարության օրենսգիրք մեկնաբանել: Նույն տարօրինակ տրամաբանությամբ վերլուծություններին են միացել անգամ որոշ անձինք, որոնք ունեն փաստաբանի արտոնագրեր․․․ Իրավագիտության դոկտոր պետք չէ լինել, որպեսզի հասկանան, որ […]

Պատերազմն ավարտված չէ. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրն ապրում է չավարտված պատերազմի պայմաններում և ամենակարևոր խնդիրներից մեկն է ռազմական պոտենցիալի ամրացումը: Ալիևը նաև նշել է, որ վերջին տարիների ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքերն ամրապնդվել են իրավաբանական, տնտեսական և ռազմական առումներով:  

Օրվա կադր. միասեռականները և սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվողները

Կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին մասնակցում են միասեռականները և սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող միասեռականների PINK Armenia կազմակերպության անդամները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ