22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրած թեկնածուն լեգիտի՞մ է, թե՞ ոչ

Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահը, ում նույն Գրիգորյանը չի ճանաչում որպես լեգիտիմ նախագահ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ տարակուսանք հայտնելով՝ հիմա ՍԴ անդամի թեկնածուն լեգիտի՞մ է, թե՝ ոչ:

Իր հերթին Իվետա Տոնոյանը նշեց, որ նախագահի կողմից 4 անգամ թեկնածու առաջադրելն ու խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուին մերժելն առնվազն անլուրջ վերաբերմունք է խորհրդարանի, սահմանադրական ինստիտուտի, նախագահի ինստիտուտի նկատմամբ. «Կոչ էինք արել Իմ քայլին ու նախագահի ինստիտուտին անկեղծ լինել և ասել, որ գործընթացում ինչ-որ բան այն չէ»:

Խոսելով Գրիգորյանի թեկնածության մասին՝ Տոնոյանը նշեց, որ մեկ տարի առաջ նույն Գրիգորյանը Արմեն Սարգսյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, որպես ոչ լեգիտիմ նախագահ. «Այս դեպքում պետք է հասկանանք, թե իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրած թեկնածուն լեգիտի՞մ, թե՝ ոչ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ