Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին. Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Ջերմուկում շարունակվում է: Մինչ վարչապետը շրջում է բնակարաններով՝ կարծիքներ հարցնելով Ամուլսարի մասին, մի խումբ ջերմուկցիներ բողոքի ակցիա են իրականացնում դրսում: Ջերմուկցիներից մեկը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեց, որ ժամանել են Ջերմուկ՝ առանց այդ մասին նախապես հայտնելու: «Էս կազմակերպելու ձև չէր», – ասաց քաղաքացին: «Մենք ոչ մի բան չենք կազմակերպել, եկել […]





































